Եվրոպական ֆուտբոլը վերադառնում է. ՈՒԵՖԱ-ի վիճակահանությունը և հայկական ակումբների շանսերը
Հայական ֆուտբոլի երկրպագուների համար սկսվում է եվրոպական ակումբային ֆուտբոլը: Արդեն հունիսի 16ին և 17-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կկայանան ՈՒԵՖԱ-ի 2026/27 մրցաշրջանի որակավորման համապատասխանաբար առաջին և երկրորդ փուլի վիճակահանությունները:
Եվրագավաթների որակավորումը հայ երկրպագուների համար ամենհետաքրքիր շրջաններից մեկն է։ Այստեղ նույնիսկ մեկ ոչ-ոքին, կարող է բերել արժեքավոր վարկանիշային միավորներ։ Դե իսկ թիմերը մեծ ֆինանասկան հոսքեր կարող են ապահովել։
Նախքան վիճակահանության գնդակները զամբյուղներից դուրս կբերվեն, Ձեզ ներկայացնում ենք հակիրճ տեղեկատվություն ՈՒԵՖԱ-ի «անտեսանելի» ենթախմբերի և մեր ակումբների հնարավոր մրցակիցների մասին:
Հայկական պատվիրակությունը
2025/26 մրցաշրջանի արդյունքներով եվրոպական ուղեգիր են նվաճել չորս հայկական ակումբներ.
- «Արարատ-Արմենիա»՝ Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլ (Unseeded):
- «Նոա»՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլ (seeded)։ «Փյունիկ»՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլ (seeded):
- «Ալաշկերտ»՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլ (seeded):
Ինչպե՞ս են ձևավորվում ՈՒԵՖԱ-ի գաղտնի «ենթախմբերը»
Թիմերը, ըստ վարկանիշների, բաժանված են երկու խմբի՝ seeded(բարձր վարկանիշով) և unseeded(ցածր վարկանիշով)։ Շատերը կարծում են, թե վիճակահանությունը լիովին բաց է, և ցանկացած seeded թիմ կարող է հանդիպել ցանկացած թիմի unseeded զամբյուղից: Իրականում, վիճակահանության օրը առավոտյան ՈՒԵՖԱ-ն մասնակիցների հսկայական բազան բաժանում է ավելի փոքր, ինքնապարփակ «ենթախմբերի»: Դրա շնորհիվ յուրաքանչյուր թիմի հնարավոր մրցակիցների թիվը մի քանի տասնյակից կրճատվում է՝ հասնելով ընդամենը 4-5-ի:
Այս բաժանումը կատարում է 5 հստակ չափանիշների հիման վրա.
- Ներքին պաշտպանություն. Որակավորման փուլերում նույն երկիրը ներկայացնող ակումբները չեն կարող մրցել միմյանց դեմ:
- Քաղաքական սահմանափակումներ. ՈՒԵՖԱ-ն խստորեն արգելում է այնպիսի հանդիպումներ, որոնք անվտանգային մեծ ռիսկեր են պարունակում:
- Մրցակցային հավասարակշռություն. Յուրաքանչյուր ենթախմբում պետք է լինեն հավասար թվով seeded և unseeded թիմեր, իսկ նրանց ընդհանուր վարկանիշային միավորները պետք է հնարավորինս հավասար բաշխվեն:
- Աշխարհագրական մոտեցում. ՈՒԵՖԱ-ն փորձում է թիմերին խմբավորել ըստ տարածաշրջանների (օրինակ՝ Բալկաններ, Բալթիկա, Կովկաս)՝ ճանապարհորդական ծախսերը կրճատելու համար:
- Չափից ավելի երկար ճանապարհորդությունների բացառում. Սա ամենակարևոր կետն է մեր ակումբների համար: Եթե թիմերի միջև ուղիղ թռիչքն ու օդանավակայանային սպասարկումը միասին գերազանցում են 8 ժամը, ալգորիթմը արգելափակում է նրանց հանդիպումը:
Ո՞ր թիմերից ենք ամենայն հավանականությամբ խուսափելու
Շնորհիվ վերոնշյալ լոգիստիկ և աշխարհագրական սահմանափակումների՝ հայկական ակումբները գրեթե երաշխավորված կերպով կխուսափեն եվրոպական ծայրամասային գոտիների (Ատլանտյան օվկիանոսի, Մեծ Բրիտանիայի և Սկանդինավիայի հյուսիսի) թիմերից:
- «Արարատ-Արմենիան» .
Չեմպիոնների լիգայի վիճակահանության ժամանակ ալգորիթմը մեր թիմին կհեռացնի ամենաբարձր վարկանիշն ունեցող «Շեմրոկ Ռովերսից» (Shamrock Rovers | 19.375, Իռլանդիա), ինչպես նաև «Լարնեից» (Հյուսիսային Իռլանդիա), «Դը Նյու Սեյնթսից» (Ուելս), «Վիկինգուրից» (Իսլանդիա) և Ֆարերյան կղզիները ներկայացնող «ԿԻ» ակումբից: - «Փյունիկն» ու «Ալաշկերտը» նույնպես կապահովագրվեն հեռավոր թռիչքներից. Կոնֆերենցիաների լիգայում մեր թիմերը չեն հանդիպի մրցակիցների Իսլանդիայից, Ֆարերներից, Ուելսից ու Իռլանդիյից:
Ի՞նչ սպասել. հնարավոր մրցակիցները
Այսպիսով, բացառելով բոլոր անհնարին տարբերակները, մեր ակումբների համար հնարավոր են մնում հիմնականում Արևելյան Եվրոպայի, Բալկանների և Մերձբալթիկայի թիմերը.
«Արարատ-Արմենիա» (Չեմպիոնների լիգայի հավանական մրցակիցներ)
Որպես unseeded թիմ, մեր չեմպիոնի հնարավոր մրցակիցների ցանկում հավանաբար կհայտնվեն հետևյալ seeded ակումբները.
- «ԿուՊՍ» (KuPS, Ֆինլանդիա) — 14.000 (Բացառություն արևելյան երթուղով հասանելիության պատճառով)
- «Դրիտա» (Drita, Կոսովո) — 13.625
- «Բորաց Բանյա Լուկա» (Borac Banja Luka, Բոսնիա և Հերցեգովինա) — 13.125
- «Կայրաթ» (Kairat, Ղազախստան) — 11.000
- «Ունիվերսիտատեա Կրայովա» (Universitatea Craiova, Ռումինիա) — 10.500
- «Ռիգա» (Riga, Լատվիա) — 10.500
- «Ֆլորա» (Flora, Էստոնիա) — 10.000
- «Պետրոկուբ» (Petrocub Hîncești, Մոլդովա) — 9.000
Մոլդովական «Պետրոկուբի» կամ էստոնական «Ֆլորայի» հետ հանդիպումները կարող են թվալ ցանկալի։ “Բորաց”-ի կամ ավելի բարձր գործակցով մրցակցի արգելքը հաղթահարելու դեքպում երկրորդ փուլի վիճակահանության ժամանակ Արարատ-Արմենիան կլինի seeded զամբյուղում և մրցակից կստանա պայմանական “հեշտ” զամբյուղից։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ այս տարի unseeded զամբյուղում են հայտնվել Դանիայի, Շվեյցարյաի ու Շվեդիայի չեմպիոնները։
Այսպիսով, Արարտ-Արմենիան իրատեսականորեն կարող է հասնել ՉԼ-ի որակավորման 3րդ փուլ, կամ պարտվել առաջին փուլում ու հայտվել կոնֆերնցիաների լիգայի 2րդ փուլում։ Մեր թիմի գերխնդիրը պետք է լինի առաջին փուլի հաղթահարրումը, ինչը նվազագույնը կապահովի մասնակցություն ԿԼ-ի փլեյօֆֆի չեմպիոնների ուղղում՝ ստալաով հաղթահարելի մրցակից։
«Փյունիկ» և «Ալաշկերտ» (Կոնֆերենցիաների լիգայի հավանական մրցակիցներ)
Այստեղ հնարավոր մրցակիցների թիվը ավելի շատ է։ Որպես օրինակ, մեր թիմերին կարող է բաժին հասնել այսպիսի ենթախումբ.
- «Տորպեդո Քութայիսի» (Torpedo Kutaisi, Վրաստան) — 4.500
- «Վելեժ Մոստար» (Velež Mostar, Բոսնիա և Հերցեգովինա) — 4.500
- «Լիեպայա» (Liepāja, Լատվիա) — 4.000
- «Ելիմայ» (Yelimay, Ղազախստան) — 2.750
- «Սիլեքս» (Sileks, Հյուսիսային Մակեդոնիա) — 2.000
- «Մորնար» (Mornar, Չեռնոգորիա) — 2.000
- «Պետրովաց» (Petrovac, Չեռնոգորիա) — 1.316
Մեր թիմերը տեսականորեն մեծ շանսեր ունեն առաջին փուլը հաղթահարելու համար։ Առաջին փուլը հաղթահարելու դեպքում Փյունիկը կլինի seeded խմբում, իսկ Աշաշկերտը՝ unseeded։ Նոան նույնպես կլինի seeded։ Որակավորման երկրորդ փուլում Փյունիկ և Նոայի համար կրկին կարելի է սպասել հաղթահարելի մրցակիցներ։ Ալաշկերտին հավանբար բաժին կընկնի ավլեի բարդ մրցակից։ Որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 17-ին՝ նույն կանոններով։
Այսպիսով, այս տարի մենք ևս կարող ենք ակնկալել եվրոգավաթների խմբային փուլ և որակվորման լավ միավորներ։ Երկու թիմով մասնակցության շանս նույնպես ունենք, սակայն դրա համար անհարժեշտ կլինի, որ պայքարը ԿԼ-ից սկսող թիմերից մեկը հաղթահարի համեմատաբար ուժեղ թիմի արգելք (մոտավորապես այն, ինչ տեղի ունեցավ երկու տարի առաջ ՆՈԱ-ԱԵԿ դիմակայության ժամանակ)։
Ֆուտբոլային վիճակագրությամբ զբաղվող հարթակները մեր թիմերի համար կանխատեսում են հետևալ Եվրոպական ուղևորությունը.
- Արարատ-Արմենիա - ԿԼ խմբային փուլ
- Նոա - ԿԼ ֆլեյօֆֆ
- Փյունիկ - ԿԼ 3-րդ փուլ
- Ալաշկերտ - ԿԼ 2-րդ փուլ